Թուրքական կողմը մեծ հետաքրքրություն է ցուցաբերել Պրահայում ՀՀ ղեկավարի հետ հանդիպման հնարավորությանը

PanARMENIAN.Net - Պրահա կատարելիք այցի շրջանակներում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կհանդիպի մի շարք եվրոպական երկրների, ինչպես նաեւ եվրոպական կառույցների ղեկավարների հետ: Այդ մասին մամլո ասուլիսին հայտնել է ԱԳ փոխնախարար Կարինե Ղազինյանը: «Հնարավոր է նաեւ հանդիպում թուրքական կողմի հետ»,- հայտնել է Ղազինյանը: Նրա խոսքով, Թուրքիան մեծ հետաքրքրություն է ցուցաբերել Պրահայում Հայաստանի նախագահի հետ հանդիպման հնարավորությանը:



Ինչպես ավելի վաղ հաղորդվում էր, մայիսի 7-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երկօրյա այցով կմեկնի Պրահա, որտեղ կմասնակցի Եվրահանձնաժողովի «Արեւելյան գործընկերություն» նախաձեռնության սահմանադիր գագաթաժողովին:



Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի շրջանակներում Պրահայում կկայանա Սերժ Սարգսյանի հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Նախատեսված են նաեւ ՀՀ նախագահի աշխատանքային հանդիպումները Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի եւ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոյի հետ` նրանց նախաձեռնությամբ:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---