Սամվել Գասպարյանը՝ ծանրամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Գարիկ Կարապետյանը՝ բրոնզե մեդալակիր20 փետրվարի 2024 - 11:54 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, 102 կգ քաշային Սամվել Գասպարյանը երկամարտի 396 կգ արդյունքով (180+216) արծաթե մեդալ է նվաճել Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում: Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ, Եվրոպայի գործող չեմպիոն Գարիկ Կարապետյանը բրոնզե մեդալ է նվաճել՝ երկամարտի 394 կգ արդյունքով (182 + 212): Պոկում վարժությունում Կարապետյանը գլխավերևում պահելով 182 կգ կշռող ծանրաձողը՝ դարձել է փոքր ոսկե մեդալակիր, իսկ Սամվել Գասպարյանը 180 կգ արդյունքով նվաճել է փոքր բրոնզե մեդալը, հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։ Հրում վարժությունում Գասպարյանը նվաճել է փոքր արծաթե մեդալը, իսկ Կարապետյանը գրավել է 5-րդ տեղը: Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը վարկանիշային Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի համար: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Հենաշարժողական խնդիրներով անձանց համար Երևանի 9 հասցեում հատուկ վերելակներ կտեղադրվեն Մայրաքաղաքում նախատեսվում է կառուցել մոտ 500 թեքահարթակ Մարիամ Գևորգյանը՝ Ուրուգվայում ՀՀ դեսպան Նախագահը հրամանագիր է ստորագրել Հարությունյանը՝ Լեմկինի ինստիտուտի հայտարարության մասին. Ընդունում ենք ի գիտություն «Ցանկացած միջազգային կառույցի գնահատականներին հարգանքով ենք վերաբերվում»,–ասել է նա Ռյաբկով․ ՌԴ-ին արևմտյան զենքերով հարվածելու դեպքում հետևանքները կարող են ճակատագրական լինել Նա կոչ է արել ԱՄՆ–ին չթերագնահատել այն պատասխանի լրջությունը, որը կարող են ստանալ |