Մայիսի 7-ին Պրահայում կայանալիք հանդիպումը ապակառուցողական բանակցությունների հերթական ռաունդն է 6 մայիսի 2009 - 20:54 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 7-ին Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների սպասվող հանդիպումը ղարաբաղյան հակամարտության մեջ կառուցողական ներդրման տեսակետից ապակառուցողական բանակցությունների հերթական ռաունդն է: Այդ մասին հայտնել է փորձագետ-վերլուծաբան Դավիթ Դավթյանը: Նրա խոսքով, այդ հանգամանքը կապված է առաջին հերթին Բաքվի դիրքորոշման հետ, որը մշտապես քայլեր է ձեռնարկում Մինսկի գործընթացի շրջանակներից դուրս` հուսալով ստանալ քաղաքական օգուտներ, փորձելով Իսլամական լիգայի օգնությամբ ՄԱԿ ներմուծել Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին բանաձեւը եւ Հայաստանի ներկայացումը` որպես օկուպանտ եւ ագրեսոր երկիր:«Վերջին ժամանակներս Բաքուն նույն ակտիվությամբ նախաձեռնում է հարց դիտարկման հնարավորությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում եւ դրա հետ մեկտեղ չի հրաժարվում ռազմական հռետորությունից եւ տարածքային ամբողջականության ուտոպիական տեսությունից: Հաշվի առնելով, որ այսօր բանակցությունների սեղանին գտնվում են հիմնարար «Մադրիդյան սկզբունքները», որոնք զգալիորեն հնացել եւ չեն արձագանքում ժամանակակից քաղաքական իրադրությանը, ապա հանդիպումն ընդհանրապես ձեռք է բերում ֆանտոմային բնույթ: ԱՄՆ ակտիվացման պայմաններում Երեւանը, որն ընդգծում է ԼՂՀ դե-ֆակտո անկախությունը, պարտավոր է հանդես գալ ԼՂՀ-ն բանակցային գործընթացի մեջ ներգրավելու ուլտիմատումային պահանջով` դրանով իսկ փոխելով կարգավորման բանակցությունների ձեւաչափը: Վերաֆորմատավորման դեպքում Հայաստանը կդառնա ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, ինչպես եւ Թուրքիան, իսկ հակամարտության կողմերը` ԼՂՀ եւ Ադրբեջանը բանակցություններ կվարեն վերոհիշյալ ինստիտուտի միջնորդությամբ: Այսօր նման իրադրությունը տրամաբանորեն առավել ճիշտ է եւ արձագանքում է հայ ժողովրդի ազգային շահերին ու ազգերի ինքնորոշման միջազգային սկզբունքին` ամրագրված Հելսինկյան փաստաթղթում: Մինչդեռ ժամանակակից իրադրությունը միանգամայն անհեթեթ է, քանի որ Թուրքիան ԵԱՀԿ Մինսկի խմբում օժանդակում է բացառապես Բաքվի շահերը, իսկ Հայաստանն ու ԼՂՀ-ն հանդես են գալիս որպես բանակցային գործընթացի միացյալ սուբյեկտ: Հաշվի առնելով առաջադրված փաստարկները` հանդիպումը վերածվում է հերթական տեսիլքի»,- ընդգծել է Դավթյանը, հաղորդում է Analitika.at.ua-ը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Լևոն Երանոսյանը մեղավոր է ճանաչվել, բայց համաներվել է Մեղադրանքներից մեկի մասով քրեական դատավարությունը դադարեցնել վաղեմության ժամկետի հիմքով Երևանի մանկապարտեզներում տեսախցիկներ կդրվեն․ Մոտ 135 մլն դրամ կպահանջվի Նախատեսվում է մինչև 1700 տեսահսկման կետ ունենալ Բռնցքամարտիկ Չալոյանն օլիմպիական ուղեգիր է նվաճել Չալոյանը հանդես է գալիս գերծանր քաշային կարգում Լեմկինի ինստիտուտը ՀՀ կառավարությանը կոչ է արել հարգել քաղաքացիների խաղաղ բողոքի իրավունքը Նշվում է, որ բողոքի ցույցերի պատճառը Ադրբեջանին մի շարք տարածքներ հանձնելու Հայաստանի կառավարության որոշումն է |