Արսեն Հարությունյան. Հոգեբանորեն ծանր էին թուրք և ադրբեջանցի մրցակիցների հետ գոտեմարտերը20 փետրվարի 2024 - 13:35 AMT PanARMENIAN.Net - Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում զուռնա-դհոլով են դիմավորել ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության չեմպիոններ Արսեն Հարությունյանին, Արման Անդրեասյանին, բրոնզե մեդալակիր Մեժլում Մեժլումյանին և Հայաստանի հավաքականին։ «Ամեն ոսկե մեդալ մեծ դժվարությամբ է տրվում։ Կարող է գորգի մեջ ես հեշտ հաղթեցի մրցակիցներիս, բայց այնպիսի դժվար ճանապարհ եմ անցել ու պատրաստ եմ այդ բարդ ճանապարհը 10 անգամ ավելի անցնել, միայն թե կարողանամ օլիմպիական ոսկե մեդալն ունենալ»,- «Զվարթնոց» օդանավակայանում ասել է Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի եռակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը, հայտնում է Panorama.am-ը։ Նա նշել է, որ հավատը շատ մեծ էր, այդ պատճառով էլ կարողացել է մեծ հաղթանակներ տոնել: «Հոգեբանականորեն ծանր էին թուրք և ադրբեջանցի մրցակիցներիս հետ գոտեմարտերը: Բայց, ասեմ բարդ է տրվել հաղթանակը, ոչ»,- նշել է Եվրոպայի քառակի չեմպիոնը։ Բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Արման Անդրեասյանն ասել է. «Ուրախ եմ, որ ինչքան աշխատել եմ, այդքան ստացել եմ։ Գնացել էի չեմպիոնության համար»։ Փետրվարի 16-18-ը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացված ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորած հավաքականը նվաճել է 3 մեդալ՝ երկու ոսկե, մեկ բրոնզե: Ոսկե մեդալակիրներ են դարձել Արսեն Հարությունյանն ու Արման Անդրեասյանը: Արսեն Հարությունյանը (57 կգ) եզրափակիչում 52 վայրկյանում 10:0 հաշվով պարտության է մատնել թուրք Մուհամեդ Կարավուսին և 4-րդ անգամ նվաճել չեմպիոնի տիտղոսը: Արման Անդրեասյանը (70 կգ) եզրափակիչում 7:3 հաշվով հաղթել է վրացի Ակակի Կեմերտելիձեին և հռչակվել Եվրոպայի չեմպիոն: Բրոնզե մեդալակիր է դարձել Մեժլում Մեժլումյանը (61 կգ): Հայաստանը թիմային հաշվարկում զբաղեցրել է 4-րդ տեղը: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին Նա վշտակցություն է հայտնել զոհերի սգակիր ընտանիքներին և Իրանի ժողովրդին ԱՆ․ Կիրանցում կադաստրի կողմից գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիմքով Նշվում է, որ այդ գրանցումները չեն կարող իրավական հիմք հանդիսանալ Amnesty Int.–ը կոչ է արել Բաքվին ազատ արձակել Իբադօղլուին և մյուս ակտիվիստներին «Նրա կալանքը վկայում է Ադրբեջանում այլախոհների սիստեմատիկ հետապնդումների մասին»,–ասվում է նամակում։ Տավուշի մարզպետի աշխատակազմ. Կիրանցում հացի, մթերքի խնդիր չկա Համացանցում նմանատիպ լուրեր էին տարածվել |