Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ՊՆ և ԶՈւ ղեկավար կազմերի հետ20 փետրվարի 2024 - 18:27 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ ՊՆ և ԶՈւ ղեկավար, ինչպես նաև բանակային զորամիավորումների հրամանատարական կազմերը: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են զինված ուժերում ընթացող աշխատանքներին առնչվող մի շարք հարցեր: Մինչ օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը Սուրեն Պապիկյանը շնորհավորել է օրեր առաջ ՀՀ զինված ուժերում տեղի ունեցած կադրային մի շարք փոփոխությունների արդյունքում պաշտոնների նոր նշանակված զինվորականներին, մաղթել քաջառողջություն, ծառայողական նորանոր հաջողություններ, հայրենիքին անմնացորդ ծառայելու կամք ու կորով: Պաշտպանության նախարարը խորհրդակցության ավարտին համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ է տվել ստորաբաժանումների ղեկավարներին: Փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, որի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ, 1 վիրավոր։ Պաշտպանության նախարարությունը նաև հերքել է ադրբեջանական կողմի ապատեղեկատվությունը։ Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | ՄՊՀ-ն թույլատրել է «Արդշինբանկ» և «HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ների համակենտրոնացումը Հանձնաժողովը եզրահանգել է, որ այն չի հանգեցնում մրցակցության սահմանափակմանը, սպառողների շահերի վնասմանը Փաշինյանը՝ Պուտինին․ Հավասարության սկզբունքների վրա հիմնված ՀՀ և ՌԴ հարաբերություններն այսուհետ ևս կզարգանան կառուցողական հունով Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Պուտինին և Միշուստինին՝ Ռուսաստանի օրվա առթիվ ՆԳՆ․ 24 ժամում ԱՊՊԱ պայմանագիր կնքելիս տուգանքը զեղչվում է 75%-ով Համակարգը չի կիրառվում առանց գործող ԱՊՊԱ պայմանագրի տրանսպորտային միջոց վարելու համար տուգանքի դեպքում Սելավային հոսքի պատճառով անանցանելի է Երևան-Մեղրի ճանապարհից դեպի Ջերմուկ տանող հին ճանապարհը Փրկարարները սահմանազատել են տարածքը |