Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը կքննարկի ՀՀ ու Արցախի շուրջ զարգացումները

Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը կքննարկի ՀՀ ու Արցախի շուրջ  զարգացումները

PanARMENIAN.Net - Փետրվարի 20-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կաթողիկոս Գարեգին Երկրորդի նախագահությամբ սկսվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովն ընդլայնված կազմով: Ժողովի ընթացքում կքննարկվեն Հայաստանի և Արցախի շուրջ ընթացող զարգացումներին, Արցախից բռնի տեղահանված հայորդիների առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանմանն առնչվող հարցեր։

Մասնավոր անդրադարձ կկատարվի տարվա ընթացքում Մայր Տաճարի վերաօծման և Մյուռոնօրհնության կազմակերպմանը։

Օրակարգում ընդգրկված են նաև եկեղեցավարչական, թեմական, կրթադաստիարակչական տարաբնույթ հարցեր։

Ժողովին ասմանցկում է նաև Կ․ Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ․ Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի մասնակցությունը ժողովին։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---