Մոսկվայում ՀՀ հարցումով ադրբեջանցու են ձերբակալել21 փետրվարի 2024 - 12:05 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայում Հայաստանի հարցումով ձերբակալվել է ադրբեջանցի բլոգեր և մարզիչ Քյամիլ Զեյնալլին։ Այդ մասին նա ինքն է հայտնել իր Instagram–ում։ Նա ձերբակալվել է «Դոմոդեդովո» օդանավակայանում՝ ոստիկանությունը նրան բաժանմունք է տեղափոխել, հայտնում է Haqqin.az-ը։ «Նրանք ասացին, որ Հայաստանը միջազգային հետախուզում է հայտարարել իմ նկատմամաբ»,–ասել է Զեյնալլին։ Նա նաև նշել է, որ հետախուզումը հայտարարվել է 2023–ի մայիսից, այդ ընթացքում նա արդեն երրորդ անգամ է ՌԴ–ում, բայց միայն հիմա են նրան ձերբակալել։ Նա նաև հույս է հայտնել, որ Ադրբեջանի պետական կառույցները կաջակցեն իրեն։ Դատական նիստը կայանալու է փետրվարի 21–ին։ Տեղեկություններ կան այն մասին, որ 44–օրյա պատերազմի ժամանակ Զեյնալովը հայ ծերունու է սպանել Արցախում՝ կտրելով նրա կոկորդը։ Ուշագրավ Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները | Ադրբեջանում գտել են կորած զինծառայողի մարմինը Հարուցվել է քրգործ Ռուբինյան․ Հենց վաղը հնարավոր եմ համարում պայմանագրի ստորագրումը, եթե Բաքվի մոտեցումը լինի կառուցողական «Այն փաստը, որ այսօր չենք ստորագրում, նշանակում է, որ տեքստն ամբողջականացված չէ»,-ասել է նա Շարժումը ԵՄ գրասենյակից պահանջում է պատժամիջոցներ կիրառել Ալիևի նկատմամբ Մյուս պահանջը վերաբերում էր Հայաստանում իրականացվող քաղաքական հետապնդումներին Քարկոփի ժամանակավոր հետիոտնային կամուրջը Դեբեդի նոր վարարման հետևանքով փլուզվել է Կամուրջը մի քանի օր առաջ էր տեղադրվել, որով Ախթալայի և 6 գյուղերի բնակիչները կարողանում էին կապ հաստատել |