ԵՄ առաքելությունն արդեն 1 տարի է ՀՀ–ում է․ Տոմատը միացել է պարեկությանը Ջերմուկում21 փետրվարի 2024 - 13:50 AMT PanARMENIAN.Net - ԵՄ արտաքին գործողությունների ծառայության քաղաքացիական գործողությունների հրամանատար Ստեֆանո Տոմատը միացել է ՀՀ–ում ԵՄ առաքելության պարեկությանը Ջերմուկում։ Այդ մասին ասվում է առաքելության X-ի միկրոբլոգում։ Նշվում է նաև, որ փետրվարի 20–ին լրանում է Հայաստանում ԵՄ առաքելության տեղակայման 1 տարին, որի ընթացքում դիտորները 1720 պարեկություն են իրականացրել։ «Հայաստանում ԵՄ առաքելությունը պատիվ է ունեցել ընդունելու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության քաղաքացիական գործողությունների հրամանատար Ստեֆանո Տոմատին՝ Ջերմուկում պարեկության ժամանակ: Անկախ եղանակային պայմաններից առաքելությունը շարունակում է իր պարեկային գործունեությունը։ Այսօր լրանում է EUMA-ի տեղակայման 1 տարին: Փետրվարի 20–ի դրությամբ առաքելությունն իրականացրել է ավելի քան 1720 պարեկություն»,-ասվում է գրառման մեջ։ Փետրվարի 19–ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել էր Եվրոպական միության արտաքին գործողությունների ծառայության քաղաքացիական գործողությունների հրամանատար Ստեֆանո Տոմատին: Փաշինյանը նշել էր, որ առաքելության արդյունավետ գործունեությունը նպաստում է տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովմանը: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |