Հայ ռոք-երաժիշտները պատրաստվում են միավորվել ստեղծագործական միության մեջ 6 մայիսի 2009 - 21:14 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ռոք-երաժիշտները պատրաստվում են ստեղծել «Հայաստանի ռոք-երաժիշտների միություն» հասարակական կազմակերպությունը: Ապագա կազմակերպության մեջ մտնելու իրենց համաձայնությունը հաստատել են Oxenham, Empyray եւ Dogma ռոք-խմբերը:«Ռոք-երաժիշտների Միության նապատակն է` խթանել Հայաստանում ռոք-երաժշտության զարգացումը եւ հայկական ռոքը դուրս հանել «անդերգրաունդի» շրջանակներից ավելի լայն մակարդակի»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է բաս-կիթառահար եւ ապագա ստեղծագործական միության ղեկավար Վարդան Գրիգորյանը: Ապագա կազմակերպությունը ծրագրում է անցկացնել երիտասարդ խմբերի աջակցության մի շարք միջոցառումներ, ինչպես նաեւ օժանդակել արդեն կայացած ռոք-խմբերի լսարանի ընդարձակմանը: Իր գործունեության շրջանակներում «Հայաստանի ռոք-երաժիշտների միությունը» նաեւ ծրագրում է անցկացնել ԶԼՄ հետ կապերի ակտիվացում Հայաստանի ռոք-երաժիշտների գործունեության ավելի լավ լուսաբանման համար: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |