Մակրոնը՝ Փաշինյանին․ Կարող եք ապավինել Ֆրանսիայի աջակցությանը ՀՀ-ին՝ անկախությանը, տարածքային ամբողջականությանը22 փետրվարի 2024 - 11:31 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ելիսեյան պալատում հանդիպումից առաջ ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարություններով: Մակրոնն իր խոսքում ասել է, որ ՀՀ–ն կարող է ապավինել Ֆրանսիայի աջակցությանը Հայաստանին, նրա անկախությանը, տարածքային ամբողջականությանը, ժողովրդավարական ընթացքին և խաղաղության ձգտումներին: «Շնորհակալություն թանկագին Նիկոլ այս կարևոր օրվա առիթով Փարիզում լինելու համար: Փետրվարի 21-ն այն օրն է, երբ Միսաք Մանուշյանը և դիմադրության շարժման նրա ընկերները սպանվեցին Ֆրանսիայի ազատության համար, և հայրենիքը նրանց լիովին ճանաչեց ու նրանք ամփոփվելու են պանթեոնում: Միսաք Մանուշյանն իր կնոջ՝ Մելինեի հետ կամփոփվի պանթեոնում, որտեղ Ֆրանսիան իր մեծ մարդկանց է ամփոփում: Սա նաև երախտագիտությունն է Ֆրանսիայի այն պայքարի համար, որը տրվել է ազատության համար: 2022 թվականին Պրահայում կայացած հանդիպման ժամանակ Դուք Ալիևի հետ վերահաստատեցիք Ձեր հանձնառությունն Ալմաթիի հռչակագրին, և անհրաժեշտ է, որպեսզի Ադրբեջանը փարատի երկիմաստությունը: Կարծում եմ՝ առավել քան անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանի տարածքային ամբողջականության առումով Ադրբեջանը փարատի երկիմաստությունը, ինչ վերաբերում է քարտեզներին, ապա բարեխիղճ աշխատանք կատարվի սահմանների սահմանազատման և սահմանագծման համար, ինչը հիմք կծառայի սահմանի երկուստեք ուժերի հետ քաշման համար: Մենք նաև կոչ ենք անում ի կատար ածել Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի նոյեմբերի 17-ի որոշումը: Համաձայն այս որոշման՝ Ադրբեջանը պետք է ապահովի, որպեսզի այն անձինք, ովքեր լքել են Լեռնային Ղարաբաղը 2023 թվականի սեպտեմբերի 19-ից և ովքեր ցանկանում են վերադառնալ, կարողանան դա անել անվտանգ, անարգել և արագորեն: Մենք ցանկանում ենք, որպեսզի Հարավային Կովկասը լինի խաղաղության, ինտեգրման և համագործակցության տարածաշրջան ու անհրաժեշտ է, որպեսզի հաղորդակցական ուղիները նույնպես լինեն ինտեգրման գործոններ, և ոչ թե պառակտման: Ես այցելել եմ Կենտրոնական Ասիա և ցանկանում եմ, որպեսզի Կենտրոնական Ասիայի, Հարավայի Կովկասի և Եվրամիության միջև հաղորդակցական կապերը զարգանան: Եվ ողջունում եմ այս ընդհանուր հավակնության մեջ Ձեր «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը: Մենք այնուհետև կքննարկենք նաև երկկողմ համագործակցության ամրապնդմանն ուղղված հարցերը: Ֆրանսիան կշարունակի աջակցել ենթակառուցվածքների զարգացմանը Հայաստանում մեր ձեռնարկությունների մասնակցությամբ: Կշարունակենք նաև զարգացնել համագործակցությունը պաշտպանության ոլորտում: Ֆրանսիան տվել է իր համաձայնությունը պաշտպանական զինտեխնիկայի առաքման համար: Եվ Ֆրանսիան կշարունակի այդ ոլորտում իր պատասխանատվության ոգով՝ չցանկանալով որևիցե էսկալացիա»,–ասել է Մակրոնը։ : Ֆրանսիան նաև շարունակում է իր մարդասիրական հանձնառությունն՝ ի նպաստ Լեռնային Ղարաբաղի փախստականների՝ 2023 թվականին տրամադրելով 29 մլն եվրոյի օգնություն: Ֆրանսիան կշարունակի վճռականորեն աջակցել Եվրամիության և Հայաստանի միջև հարաբերությունների զարգացմանը: «Այստեղ նույնպես արձանագրում ենք առաջընթաց՝ ի նպաստ ինքնիշխանության և մեր ընդհանուր ռազմավարական շահերի: Եվրամիության դիտորդական առաքելությունն այսուհետ ամրապնդված է: Այն նպատակ ունի նպաստել կայունությանը, միջազգային հանրության անաչառ տեղեկատվությանը և ռազմական շփման գոտիներում խոցելի բնակչության ապահովությանը: Հայաստանը նույնպես պետք է օգտվի խաղաղության եվրոպական գործիքներից: Եվրամիությունը և Հայաստանը ցանկանում են նոր գործընկերության ժամանակացույց»,–ասել է Ֆրանսիայի նախագահը։ Հայաստանի և Ֆրանսիայի առաջնորդները ներկա են գտնվել Միսաք Մանուշյանի և նրա տիկնոջ աճյունները Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոնում ամփոփելու արարողությանը։ Միջոցառմանը ներկա են եղել նաև Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատալը, Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդը, Հայաստանի և Ֆրանսիայի կառավարությունների, օրենսդիր մարմինների անդամներ, հասարակական, քաղաքական գործիչներ: Արարողության ընթացքում ելույթով հանդես է եկել Էմանուել Մակրոնը: Իր խոսքում Ֆրանսիայի նախագահը նշել է, որ Միսաք Մանուշյանն ազատ էր, երբ քայլում էր փողոցում և անցնում այս պանթեոնի կողքով։ «Նա պատկերացնում էր, թե ինչպիսին կլիներ իր սիրելի Հայաստանը։ Մանուշյանն իրեն անվանում էր «ցասումով լի վագր», երբ ձերբակալեցին, բայց Մելինեն իր հետ էր բոլոր ոդիսականներում և ապրեցնում էր իրեն: Վերջնական, մշտական ընտրությունն ազատությունն էր: Ընտրեց ընդհատակյա կյանքը, որ ֆրանսիացին ոչինչ չկորցնի իր ազատությունից՝ մշտապես լինելով ազատության արբեցած զինվորը»,- նշել է Մակրոնը` ավելացնելով, որ այսօր կա Ֆրանսիա, որը երախտապարտ է նրանց: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում Պարզեցվել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծումն ու արտահանումը Կան բազմաթիվ ապրանքներ, որոնք ակնհայտորեն չեն կարող երկակի կամ ռազմական նշանակության լինել, բայց ենթարկվում էին փորձաքննության |