Բաքուն սրտնեղել է Մակրոնի «միակողմանի և անհիմն» հայտարարություններից![]() 22 փետրվարի 2024 - 14:23 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանում սրտնեղել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարություններից, որոնք նա արել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսում՝ անվանելով դրանք «չհիմնավորված և միակողմանի»: Բաքվին նաև զայրացրել է ԼՂ բնակիչների՝ իրենց տները վերադառնալու իրավունքը «արագ, անարգել և անվտանգ» ապահովելու կոչը։ Բաքվում նաև կարծում են, որ «անթույլատրելի է մեղադրել Ադրբեջանին անհամաչափ պատասխանի մեջ՝ ձեռնպահ մնալով Հայաստանին քննադատելուց, որը չհրահրված գործողություն է ձեռնարկել», գրում է Interfax.az-ը։ «Մենք մեկ անգամ ևս հայտարարում ենք, որ Ֆրանսիայի նենգ քաղաքականությունը, ուղղված տարածաշրջանում նոր լարվածության ստեղծմանը, խաղաղության և կայունության խոչընդոտմանը, ոչ մի արդյունք չի տա»,–ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։ Մակրոնն իր խոսքում ասել է, որ ՀՀ–ն կարող է ապավինել Ֆրանսիայի աջակցությանը Հայաստանին, նրա անկախությանը, տարածքային ամբողջականությանը, ժողովրդավարական ընթացքին և խաղաղության ձգտումներին: «Մենք նաև կոչ ենք անում ի կատար ածել Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի նոյեմբերի 17-ի որոշումը: Համաձայն այս որոշման՝ Ադրբեջանը պետք է ապահովի, որպեսզի այն անձինք, ովքեր լքել են Լեռնային Ղարաբաղը 2023 թվականի սեպտեմբերի 19-ից և ովքեր ցանկանում են վերադառնալ, կարողանան դա անել անվտանգ, անարգել և արագորեն»,–ասել է նա։ Ընթերցեք նաև․ Մակրոնը՝ Փաշինյանին․ Կարող եք ապավինել Ֆրանսիայի աջակցությանը ՀՀ-ին՝ անկախությանը, տարածքային ամբողջականությանը
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |