Հայաստանի բռնցքամարտի հավաքականը Չեխիայում մասնակցելու է միջազգային մրցաշարին

PanARMENIAN.Net - Հայաստանի բռնցքամարտի հավաքականը մասնակցելու է միջազգային մրցաշարին, որը տեղի կունենա մայիսի 12-17-ը չեխական Ուստի-հադ-Լաբեմ քաղաքում:



Ինչպես հայտնել են PanARMENIAN.Net ին Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայի մամլո ծառայությունից, հավաքականը գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանի ղեկավարությամբ Չեխիա կժամանի 8 բռնցքամարտիկների կազմով, որոնց թվում են Հովհաննես Դանիելյանը (48 կգ ք/կ), Ազատ Հովհաննիսյանը (57 կգ ք/կ), Արա Փուլուզյանը (60 կգ ք/կ), Հրաչյա Ջավախյանը (64 կգ ք/կ), Էդուարդ Համբարձումյանը (64 կգ ք/կ), Սամվել Մաթեւոսյանը (69 կգ ք/կ), Անդրանիկ Հակոբյանը (75 կգ ք/կ), Ցոլակ Անանիկյանը (91 կգ ք/կ):
 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---