ՀԱՊԿ քարտուղարություն․ Երևանից անդամության կասեցման վերաբերյալ դիմում չենք ստացել![]() 23 փետրվարի 2024 - 15:14 AMT PanARMENIAN.Net - ՀԱՊԿ քարտուղարությունը Երևանից ՀԱՊԿ-ին անդամության կասեցման մասին դիմում չի ստացել։ Այդ մասին ասվում է կազմակերպության հայտարարության մեջ։ ՀԱՊԿ–ում ենթադրել են, որ Փաշինյանի հայտարարությունը վերաբերում է կազմակերպության որոշ միջոցառումներին չմասնակցելուն, գրում է ՌԻԱ Նովոստին։ «Ներկա պահին ՀԱՊԿ քարտուղարությունը Երևանից անդամության կասեցման մասին դիմում չի ստացել։ Իսկ ինչ վերաբերում է մասնակցությունը սառեցնելու թեզին, ապա, հավանաբար, խոսքը կազմակերպության մի շարք միջոցառումներին ՀՀ չմասնակցելուն է վերաբերում»,- ասվում է ՀԱՊԿ քարտուղարության հայտարարության մեջ։ France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ): Photo. Ria Novosti ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |