Նախագիծ․ 2-րդ գիծ կանգնելու համար տուգանային միավորը 0.5-ից կդառնա 0.2526 փետրվարի 2024 - 15:06 AMT PanARMENIAN.Net - Կառավարությունն առաջարկում է ավոտմեքենանա «երկրորդ գծում» կանգնեցնելու համար 0․5-ի փոխարեն կիրառել 0․25 տուգանային միավոր։ Նախագիծը քննարկվում է ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում։ ՆԳՆ փոխնախարար Արփինե Սարգսյանի գնահատմամբ, շատ կարևոր նախագիծ են քննարկում, կառավարությունը որոշակի փոփոխություն է առաջարկել նախագծերի փաթեթում, հայտնում է Panorama.am-ը։ «Առաջարկվում է 2-րդ գիծ կանգնելու համար տուգանային միավորը 0․5-ից դարձնել 0․25՝ հաշվի առնելով ընդհանուր ծանրաբեռնվածությունը, արարքի վտանգավորությունը։ Միաժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ հետագայում պրակտիկայի վերլուծության արդյունքում կդիտարկենք ընդհանուր վիճակը, եթե որոշակի շտկումների կամ փոփոխությունների կարիք լինի ընդահնուր բալային համակարգում , կնախատեսենք»,- ասել է Սարգսյանը։ Նա հայտնել է, որ երկրորդ փոփոխությունն արվում է ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանի առաջարկով. տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար: «Այս պահի դրությամբ կողային ապակիների լուսաթափանցելիության կանոնի խախտման համար նախատեսվում է միան տուգանք՝ առանց տուգանային միավորի, բայց, հաշվի առնելով արարքի հանրային վտանգավորությունը, ճանապարհային երթևեկության անվտանգության տեսանկյունից այս արարքի կարևորությունը, նախատեսում ենք՝ մեկ տարվա ընթացքում երկրորդ անգամ կատարելու պայմաններում սա կառաջացնի 2 տուգանային միավոր։ Այսինքն, առաջին անգամ նախատեսվում է միայն տուգանք, երկրորդ անգամ, եթե արարքը կատարվի, տուգանք և 2 բալ տուգանային միավոր կլինի նախատեսված»,–ասել է փոխնախարարը։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանը ցավակցել է Իրանի ժողովրդին․ «Կիսելով ձեր վիշտը՝ ուժ ենք մաղթում այս մռայլ ժամանակներում» «Սարսափելի լուրեր ենք իմանում Իրանից»,–գրել է նա Փարիզում քննարկվել են Կասկադի ամբողջական կառուցման և Նորագյուղի հայեցակարգային առաջարկները Նորագյուղ թաղամասը դիտարկվում է դարձնել Երևանի նոր կենտրոնը Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Խամենեիին ԱԳՆ–ն ավելի վաղ հայկական կողմի աջակցությունն էր առաջարկել Mehr. Իրանի նախագահն ու ԱԳ նախարարը զոհվել են ուղղաթիռի կործանման հետևանքով Նախագահի պարտականությունները 2 ամիս կկատարի փոխնախագահը |