Եվրահանձնաժողովը պատրաստ է աջակցել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը 6 մայիսի 2009 - 22:46 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ Եվրոպական հանձնաժողովի արտաքին հարաբերությունների ու Եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Բենիտա Ֆեռերո-Վալդները քննարկել են Հայաստան - Եվրոպական միություն համագործակցության ոլորտի հարցեր, մասնավորապես հարեւանության քաղաքականությամբ նախատեսված գործողությունների ծրագրի կատարման ընթացքի, Հայաստանի պետական կառույցներում բարեփոխումներին օժանդակող ԵՄ խորհրդատուների խմբի աշխատանքների վերաբերյալ: «Եվրոպական հանձնաժողովի հետ համագործակցությունը «Արեւելյան գործընկերություն» նոր նախաձեռնության շրջանակներում նոր ուժ է հաղորդում, եւ Հայաստանը մտադիր է ակտիվորեն մասնակցել այս ծրագրին»,- ասել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը:Հայաստանի արտգործնախարարը ներկայացրեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Բենիտո Ֆեռերո-Վալդներն իր հերթին պատրաստակամություն հայտնեց Եվրահանձանժողովի կողմից աջակցել այդ գործընթացին: Զրուցակիցները նաեւ քննարկեցին ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |