ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Բեռլինում26 փետրվարի 2024 - 16:58 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների պատվիրակությունների հանդիպումը տեղի կունենա փետրվարի 28-29-ը` Բեռլինում՝ համաձայն Մյունխենում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության: Այդ մասին ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը, հայտնում է Aysor.am-ը։ Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել էր, որ առաջիկա օրերին ՀՀ և Ադրբեջանի պատվիրակությունների հանդիպում կլինի։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը France 24-ին տված հարցազրույցում ասել է, որ Ադրբեջանը նոր հարձակում է պատրաստում Հայաստանի դեմ։ Փաշինյանը նշել է, որ Բաքուն ներկայիս Հայաստանը «Արևմտյան Ադրբեջան» է անվանում։ Նա նաև նշել է, որ Ալիևը ոչ թե խաղաղության պայմանագիր է ցանկանում, որը հիմնված է տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա, այլ ձգտում է Հայաստանից նոր տարածքներ գրավել։ Ավելի վաղ Փաշինյանը Մյունխենի և հարակից շրջանների հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը տեղեկացրել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ առաջիկայում տեղի կունենա արտաքին գործերի նախարարների հանդիպում։Նա հավելել է, որ ԱԳ նախարարների հանդիպումը վերաբերելու է խաղաղության պայմանագրի տեքստի քննարկմանն ու համաձայնեցմանը։ Ըստ Փաշինյանի, դրան կհաջորդի սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | Քարկոփի ժամանակավոր հետիոտնային կամուրջը Դեբեդի նոր վարարման հետևանքով փլուզվել է Կամուրջը մի քանի օր առաջ էր տեղադրվել, որով Ախթալայի և 6 գյուղերի բնակիչները կարողանում էին կապ հաստատել Գլենդելի քաղաքապետը կժամանի Հայաստան Նա կայցելի Երևան, Գյումրի գուցե նաև Կապան «Երևանի գինու օրերը»՝ Ակբա բանկի հետ Այս տարի 12-ով ավելացել է մասնակից գինեգործների թիվը՝ հասնելով 87-ի Ալավերդի-Վանաձոր ճանապարհին սելավային հոսք է եղել Կան արգելափակված ավտոմեքենաներ |