ՔՊ գրասենյակի մոտ հայտնաբերվածը պայթուցիկի «մուլյաժ» է` վտանգավոր չէ![]() 26 փետրվարի 2024 - 17:00 AMT PanARMENIAN.Net - Ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը հայտնել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Արաբկիրի գրասենյակի մոտ հայտնաբերվածը պայթուցիկ սարք չի եղել, այլ՝ «մուլյաժ»՝ այն իրենից վտանգ չի ներկայացնում։ «Այն փորձել ենք վնասազերծել, սակայն իրենից բան չի ներկայացնում»,- նշել է նա, հայտնում է «Փաստինֆոն»։ ՆԳՆ-ից նշել են, թե գործողությունները ղեկավարում է Քննչական կոմիտեն, ՔԿ-ից էլ հավելել են, որ այս պահին դեռ տեղեկություններն են փորձում ճշտել, և ավելի ուշ կկարողանան հարցերի պատասխանել։ Փետրվարի 26–ին ժամը 13:40-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Գյուլբենկյան 30/3 շենքի բակում ռումբ է դրված և այն պայթելու է։ Նշված հասցեում է տեղակայված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |