ՔՊ-ական Գևորգ Պապոյանը վայր է դրել պատգամավորական մանդատը

ՔՊ-ական Գևորգ Պապոյանը վայր է դրել պատգամավորական մանդատը

PanARMENIAN.Net - ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել։ Այդ մասին հայտարարություն է տարածել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում և հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»,–ասվում է հայտարարության մեջ։

Մինչ այդ Պապոյանն ասել էր, որ ԱԺ-ում անելիք ունի, բայց քաղաքական թիմը որոշել է, որ իր պետական, հանրային ծառայությունն այս փուլում պետք է շարունակի որպես էկոնոմիկայի նախարար, գրում է Sputnik Արմենիան։

Խոսելով նոր պաշտոնում իրեն սպասվող դժվարությունների մասին՝ Պապոյանը նշել է, որ տնտեսությունն ամենամեծ համակարգերից, դժվար ոլորտներից է, և աշխարհաքաղաքական իրավիճակն է նաև ոլորտի վրա ազդում։

Փետրվարի 24-ին հայտնի դարձավ, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը հավանություն է տվել, որ ՀՀ էկոնոմիկայի նախարար նշանակվի ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը։

Վահան Քերոբյանն ազատվել է էկոնոմիկայի նախարարի պաշտոնից փետրվարի 14–ին։

 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---