ՀՀ նախագահը Քուվեյթի դեսպանի հետ քննարկել է վիզաների ազատականացումը26 փետրվարի 2024 - 18:24 AMT PanARMENIAN.Net - Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Քուվեյթի արտակարգ և լիազոր դեսպան Նաուաֆ Ալ Էնեզիին: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև երկու երկրի միջև ուղիղ թռիչքների իրականացման և մուտքի արտոնագրային ռեժիմի փոխադարձ ազատականացման հնարավորության վերաբերյալ՝ նկատի ունենալով այն, որ Հայաստանն ազատականացրել է Քուվեյթի քաղաքացիների մուտքը մեր երկիր: Նախագահն՝ ի դեմս դեսպանի իր շնորհավորական խոսքն ու բարեմաղթանքներն է հղել Քուվեյթի Պետության էմիր Նորին Վսեմություն շեյխ Միշալ Ալ Ահմադ Ալ Ջաբեր Ալ Սաբահին և Քուվեյթի ժողովրդին՝ Անկախության և Ազատագրման տոների կապակցությամբ: «Կարևորում եմ, հատկապես, քաղաքական երկխոսության բարձր մակարդակի պահպանումը մեր երկրների միջև, որին կարող են նպաստել թե՛ բարձրաստիճան փոխայցելությունները, թե՛ երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների պարբերական խորհրդակցությունների անցկացումը»,- նշել է նախագահը: Շնորհակալություն հայտնելով ընդունելության և ջերմ մաղթանքների համար, դեսպանը նշել է, որ դիվանագիտական առաքելության ընթացքում իր ջանքերն է ներդնում երկկողմ հարաբերությունների ամրապնդման և փոխգործակցության ընդլայնման համար: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների համար հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում համագործակցության խորացման շուրջ հարցեր: Անդրադարձ է կատարվել տնտեսության, կրթության, տուրիզմի և այլ ոլորտներում Հայաստանի և Քուվեյթի փոխգործակցության առկա ներուժի լիարժեք իրականացման ուղիներին և անհրաժեշտ միջոցառումների խթանման հնարավորություններին: Երկուստեք կարևորվել է երկու երկրների միջև քաղաքական խորհրդակցությունների և խորհրդարանական դիվանագիտության ակտիվացմանն ուղղված քայլերի անհրաժեշտությունն ինչպես նաև Քուվեյթի հետ տնտեսական համագործակցության խորացումը հատկապես ներդրումային ոլորտում։ Զրույցի ընթացքում Հանրապետության նախագահը դեսպանին մանրամասներ է հայտնել Հայաստանի կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգի վերաբերյալ, որը բացի տարածաշրջանային խաղաղության և կայունության ամուր հիմք դառնալուց, ստեղծելու է նաև մեծ ներդրումային հնարավորություններ՝ տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների ոլորտում: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը Կոնջորյանն ասել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին |