2023–ի սեպտեմբերին ԼՂ-ում մարտական գործողություններից 181 զինծառայող զոհվել է, 11-ը՝ անհետ կորել

2023–ի սեպտեմբերին ԼՂ-ում մարտական գործողություններից 181 զինծառայող զոհվել է, 11-ը՝ անհետ կորել

PanARMENIAN.Net - 2023–ի սեպտեմբերի 19-20 ը ԼՂ-ում ծավալված մարտական գործողությունների հետևանքով181 զինծառայող զոհված է ճանաչվել և 11 զինծառայող համարվում է անհետ կորած։ Այդ մասին հայտնել են Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից, տեղեկացնում է «Ազատությունը»։

Նշվում է, որ արդեն հատուցում է տրամադրվել 12 շահառուի։ Վաղը ևս 52 շահառու կստանան 5 կամ 10 միլիոն դրամի միանվագ հատուցում, որից հետո՝ իրենց հասանելիք ամսական վճարները։

Հիմնադրամից վստահեցրել են՝ դիմումները Պաշտպանության նախարարությունից ստանալուց հետո հնարավորինս արագ հատուցումներ կտրամադրեն ապահովագրության իրավունք ունեցող բոլոր շահառուներին։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---