Սիմոնյան. Զելենսկու՝ ՀՀ այցի մասին այս պահին տեղեկություն չկա![]() 27 փետրվարի 2024 - 12:48 AMT PanARMENIAN.Net - Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Հայաստան այցի մասին այս պահին տեղեկություն չկա, ճեպազրույցում հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ «Բայց եթե նման այց լինի, կարծում եմ, դա կլինի տարածաշրջանային այց, ոչ թե Հայաստան»,- նշել է նա, մեջբերում է Aysor.am-ը։ Սիմոնյանի կարծիքով՝ Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ շատ վաղուց է տարվում։ «Երբ տարբեր ռուսական քարոզիչներ, ցավոք սրտի՝ հաճախ հայկական աղավաղված ազգնուններով ՀՀ-ում միտինգներ ու երթեր են անոնսում, հիբրիդային պատերազմի մասին խոսելն արդեն մովետոն է»,- նշել է նա։ Փետրվարի 26-ին որոշ ԶԼՄ-ներ իրենց դիվանագիտական աղբյուրներին հղումով տեղեկություններ էին տարածում Ուկրաինայի նախագահի՝ ՀՀ հնարավոր այցի մասին, որոնք, սակայն, որևէ հիմնավորում չունեն: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |