Ադրբեջանցի զինծառայողը հատել է ՀՀ սահմանը․ Նա վնասազերծվել է![]() 28 փետրվարի 2024 - 12:40 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 28-ին՝ ժամը 05:15-ի սահմաններում, Սյունիքի Տեղ համայնքի սահմանային հատվածում հայ-ադրբեջանական շփման գիծը հատել է ադրբեջանցի զինծառայող` զինված ԱԿՄ տիպի ինքնաձիգով ու 1 պահատուփով: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԱԾ-ն, վերջինս վնասազերծվել է ՊՆ զինծառայողների կողմից: Դեպքի կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրվարույթ ՔՕ համապատասխան հոդվածներով: Նախաքննությունը շարունակվում է: Ավելի վաղ Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ փետրվարի 28-ի առավոտյան «ադրբեջանական բանակի զինծառայող Ռուսլան Փանախովը Լաչինի շրջանում ծառայողական դիրքերի միջև տեղաշարժվելիս մոլորվել է եղանակային վատ պայմանների պատճառով»։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |