ԱԳՆ․ Փետրվարի 29–ին Միրզոյանի և Բայրամովի միջև քննարկումները կշարունակվեն![]() 29 փետրվարի 2024 - 10:31 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայի ԱԳ նախարարի մասնակցությամբ Բեռլինում կայացած եռակողմ հանդիպումից հետո Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի բանակցությունները շարունակվել են։ Այդ մասին X–ի իր միկրոբլոգում գրել է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։ Նա հավելել է, որ փետրվարի 29–ին «քննարկումները շարունակվելու են, ինչպես նախատեսված էր»։ Փետրվարի 28-ին Բեռլինում կայացել է Արարատ Միրզոյանի, Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքի և Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հարցեր: ՀՀ ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել գերմանական կողմին հանդիպումն ու բանակցությունները հյուրընկալելու համար, հայտնում է ԱԳՆ–ն։ Գերմանիայի ԱԳ նախարարը հանդես է եկել մամուլի համար կարճ հայտարարությամբ: Բերբոքը նաև առանձին երկկողմ հանդիպումներ է ունեցել ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |