«Հայաստանում Գերմանիայի մշակույթի շաբաթների» շրջանակներում Երեւանում տեղի կունենա «Սիրո երեկո» 6 մայիսի 2009 - 23:11 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 7-ին «Հայաստանում Գերմանիայի մշակույթի շաբաթների» շրջանակներում Եվրոպական տարածաշրջանային ակադեմիան եւ Վալդորֆյան դպրոցը հրավիրում են «Սիրո երեկո» խորագրով միջոցառման: Վալդորֆյան դպրոցի աշակերտներն, օգտվելով աֆորիզմներից, գրել են «Մեկ հոգին երկու մարմնում» պիեսը, որի հիման վրա ներկայացում է բեմականացվել, որից հետո տեղի կունենա քննարկում: Նույն օրը Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը դիրիժոր Զավեն Վարդանյանի ղեկավարությամբ տեղի կունեա «Հռենոսից մինչեւ Դանուբ» համերգը: Մենակատարներն են Անուշ Հովհաննիսյանն ու Աննա Մաիլյանը: Հայաստանի կամերային նվագախումբն ու կամերային երգչախումբը դիրիժոր Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ կներկայացնեն Մոցարտի, Մենդելսոնի, Շուբերտի, Շտրաուսի եւ Բրամսի ստեղծագործությունները: «Հռենոսից մինչեւ Դանուբ» համերգաշարի առաջին համերգը, որի ժամանակ հնչել է Բախի «Սուրբ հարության» օրատորիան, տեղի ունեցավ ապրիլին եւ մեծ հաջողություն ունեցավ: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |