Գայի պողոտայում լարված վիճակ է. Քանդման ենթակա 8 տան բնակիչների ու ոստիկանության միջև հրմշտոց է

Գայի պողոտայում լարված վիճակ է. Քանդման ենթակա 8 տան բնակիչների ու ոստիկանության միջև հրմշտոց է

PanARMENIAN.Net - Երևանի Նոր Նորք վարչական շրջանում` Գայի պողոտայի սկզբնամասում, այս պահին լարված իրավիճակ է։ Թաթուլ Կրպեյանի անվան այգու ու «Վալենսիա» ռեստորանային համալիրի միջև ընկած հատվածում ինքնակամ կառուցված 8 բնակելի տների բնակիչները բողոքի ցույց են անում, քանի որ Երևանի քաղաքապետարանն այդ տները քանդելու որոշում է կայացրել։ Ցուցարարների և ոստիկանների միջև հրմշտոց է սկսվել։

Մինչ այդ լրագրողների հետ զրույցում բնակիչները նշել են, որ տևական ժամանակ դիմել են քաղաքապետարան, որպեսզի իրենց տները օրինականացվեն, սակայն արձագանք չի եղել, հայտնում է Sputnik Արմենիան։

Նրանք համոզված են, որ Երևանի քաղաքապետարանն իրենց տները քանդում է ոչ թե տարածքը կանաչապատելու, այլև նոր շինություն կառուցելու համար։

Ցուցարարների կողքին են Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» և «Մայր Հայաստան» խմբակցությունների անդամները։ Նրանք պահանջում են համապատասխան փաստաթուղթ տրամադրել ծանոթանալու համար, թե ինչի հիման վրա են աշխատանքներ իրականացվում, սակայն քանդման աշխատանքներ կատարողները որևէ փաստաթուղթ չեն տրամադրում։ Այս պահին արմատախիլ են անում տարածքի ծառերը։

Նոր նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր–Մարգարյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ քանդման աշխատանքներ սկսելու որոշումն ինքը չի կայացրել, դա արել է Երևանի քաղաքապետարանը։

Նրա խոսքով` բնակիչները ժամանակին հանդիպել են Տիգրան Ավինյանին, երբ նա դեռ Երևանի քաղաքապետի թեկնածու էր։ Ավինյանն էլ է ասել, որ հնարավոր չէ տարածքները սեփականաշնորհել։

Նոր նորք վարչական շրջանի ղեկավարը վստահեցրել է, որ տարածքը չի վաճառվելու, այստեղ շենքեր չեն լինելու, լինելու է բարեկարգ, կանաչապատ տարածք։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---