Հրաչ Կապրիելյան. Քանի դեռ չի փոխվել ՀՖՖ-ի ղեկավարությունը, Հայաստանում ֆուտբոլ չի լինի 6 մայիսի 2009 - 23:31 AMT PanARMENIAN.Net - Այսօր «Արարատ» ՖԱ-ի կենտրոնակայանում ակումբի ղեկավարությունը, այդ թվում նախագահ Հրաչ Կապրիելյանը եւ նորանշանակ փոխնախագահ Արկադի Անդրեասյանը մամլո ասուլիս են հրավիրել, որի ժամանակ մեկնաբանել են ներկա «մեղմ ասած» անբարենպաստ իրավիճակը, որում գտնվում է ակումբը: Մամլո ասուլիսի ընթացքում ողջ խոսակցությունը հիմնականում վերաբերում էր հայկական ֆուտբոլում «անարդար մրցավարության» արդեն ծեծված թեմային:«Հայկական ֆուտբոլում արդարություն չկա, եւ այդ անարդարությունը հատկապես ակնհայտ է Արարատի հանդեպ: Այսօրվա դրությամբ, մեր ֆուտբոլիստներից մի քանիսը, մասնավորապես բրազիլացիները, տեղափոխվել են մեր մյուս ակումբը` ֆրանսիական «Արարատը»: Նրանք իրենք հրաժարվեցին ելույթ ունենալ երեւանյան թիմի կազմում, քանի որ մրցավարների կողմից նրանց նկատմամբ անարդար որոշումներ են կայացվել: Այդ մրցավարները շատ վատ մարդիկ են: Այդպիսի իրավիճակից միակ ելքը ՀՖՖ-ից մրցավարական կոմիտեի առանձնացումն է, կամ ՀՖՖ-ի նախագահի հրաժարականը: Այդպիսի մրցավարներով հայկական ֆուտբոլն ապագա չունի: Մենք արդեն 11 տարի է պայքարում ենք անարդար մրցավարության դեմ: Ի՞նչքան կարելի է: Հայաստանի բոլոր թիմերը դժգոհ են մրցավարներից, ոչ միայն մենք: Ֆեդերացիան որոշակի հաշվարկներ է անում` որ թիմին օգնել, իսկ որին` ոչ: Մենք միշտ պատրաստ ենք մեծ ներդրումներ կատարել «Արարատ» ակումբում, սակայն երբ մեզ հետ այդպես են վերաբերվում, իմաստը կորում է»,. -ասել է Հրաչ Կապրիելյանը: Արկադի Անդրեասյանը, իր հերթին, դժգոհություն է հայտնել ոչ միայն մրցավարների, այլեւ ՀՖՖ-ի նախագահ Ռուբեն Հայրապետյանի իր խոստումը չկատարելու առնչությամբ: «Վերջին խաղերի ժամանակ նույնպես ոչ օբյեկտիվ մրցավարություն է եղել մեր նկատմամբ: Ես կարծում էի, որ Չախաչյանից վատ մրցավար չկա Հայաստանում, սակայն այժմ տեսնում եմ, որ շատերը նրան գերազանցել են: Իսկ ինչ վերաբերում է Եվրոպայի գավաթի խաղերին, ապա Հայրապետյանը խոստացել էր օգնել ՈՒԵՖԱ-ի գավաթի ընտրախաղերին նախապատրաստվելու հարցում, սակայն այն բանից հետո, երբ մենք դիմեցինք ՀՖՖ-ին` Հայաստանի առաջնությանը մասնակցելու համար Ռոմիկ Խաչատրյանին, Ալեքսանդր Պետրոսյանին եւ մի շարք այլ մեզ համար կարեւոր խաղացողների հայտագրելու նպատակով, նա մեզ մերժեց: Ճիշտ է, ըստ կանոնադրության, մենք իրավունք ունենք նրանց հայտագրել բաց տրանսֆերային պատուհանի ժամանակ: Բայց չէ-որ մենք շուտով պետք է Եվրոպայի գավաթի խաղ անցկացնենք: Իսկ այդ խաղացողներին հարկավոր է որոշակի խաղափորձ: Սակայն Ռուբեն Հայրապետյանը, հակառակ իր խոստումների, չցանկացավ օգնել թիմին», - նշել է Անդրեասյանը: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |