«ՄՏՍ Հայաստանի» բաժնետոմսերի 20%-ը փոխանցվել է կառավարությանը![]() 29 փետրվարի 2024 - 15:31 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը որպես նվիրատվություն ընդունել է «ՄՏՍ Արմենիա» ընկերության 100 տոկոս բաժնետոմսերի սեփականատեր «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդի» փոխանցած 20 տոկոսին համարժեք՝ 110,000 բաժնետոմս։ Կառավարության փետրվարի 29-ի հերթական նիստում համապատասխան որոշման նախագիծը ներկայացրել է Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ մանրամասնելով, որ «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերությունը Հայաստանի Հանրապետությանը նվիրատվություն կատարելու համապատասխան որոշումը կայացրել է ընթացիկ տարվա փետրվարի 16-ի ընդհանուր ժողովում, հայտնում է Արմենպրեսը։ «Հիմք ընդունելով նշվածը և այն հանգամանքը, որ «ՄՏՍ Արմենիա» ՓԲԸ-ն ունի ռազմավարական նշանակություն Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում, հաշվի առնելով մեր ռազմավարական նպատակները, ՏՏ ոլորտի զարգացման ներկայիս ընթացքը, նախագծով առաջարկվում է որպես նվիրատվություն ՀՀ-ին «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ»-ից ընդունել ընկերության սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսերը և դրանց կառավարման լիազորությունները վերապահել վարչապետի աշխատակազմին»,-ասել է Հարությունյանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը շնորհակալությամբ է ընդունում նվիրատվությունը՝ արձանագրելով, որ դրա շնորհիվ ժողովուրդը, ի դեմս ՀՀ կառավարության, ռազմավարական նշանակություն ունեցող հեռահաղորդակցության ոլորտի ընկերությունում ներկայության և մասնակցության հնարավորություն է ձեռք բերում։ Վարչապետը շեշտել է, որ մասնավորապես հեռահաղորդակցության ոլորտն առնչվում է յուրաքանչյուր քաղաքացու և պետության անվտանգությանը։ Նիկոլ Փաշինյանն ընդգծելով ընկերությունների կողմից բաց բաժնետիրական քաղաքականությունը՝ կարևորել է Կառավարության աջակցությունն ու խրախուսումն այդ առումով։ «Պետք է հստակ ուղերձ հղենք, որ միջնաժամկետում, եթե հորդորները, աջակցությունը, խնդրանքը, չազդի՝ մենք պետք է գնանք օրենսդրական մեխանիզմների։ Ասենք՝ այս է մեր շուկայում աշխատելու օրենքը։ Բաց բաժնետիրական ընկերություն չես, ուրեմն ուրիշ կանոններ են գործում քեզ համար։ Թափանցիկության մեր ստանդարտները պետք է կատարեք, որովհետև մենք հարցերի ենք բախվել ու բախվում, որոնք մեզ համար խնդրահարույց են, այդ թվում՝ ազգային անվտանգության տեսակետից»,-ավելացրել է Փաշինյանը։ Ընկերությունը հունվարի 24-ին էր հայտարարել, որ տեղի է ունեցել սեփականատիրոջ փոփոխություն։ Ռուսական ընկերությունը վաճառվել է Կիպրոսում գրանցված «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերությանը։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |