Պուտին․ ՆԱՏՕ–ի զինվորականների հայտնվելն Ուկրաիանյում ողբերգական հետևանքներ կունենա29 փետրվարի 2024 - 16:18 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եթե ՆԱՏՕ–ն զորակազմ ուղարկի Ուկրաինա, դա «ողբերգական հետևանքներ կունենա»։ Այդ մասին նա խոսել է ՌԴ Դաշնային ժողովին իր ուղերձի ժամանակ։ «Սկսել են խոսել Ուկրաինա ՆԱՏՕ-ի ռազմական զորակազմ ուղարկելու հնարավորության մասին։ Մենք հիշում ենք նրանց ճակատագիրը, ովքեր ժամանակին իրենց զորակազմերը մեր տարածք ուղարկեցին։ Այժմ հնարավոր զավթիչների համար հետևանքները շատ ավելի ողբերգական կլինեն»,- ասել է Պուտինը, գրում է Interfax-ը։ Նա հավելել է, որ Ռուսաստանն էլ ունի զենք, որը կարող է թիրախներ խոցել նրանց տարածքում։ Ըստ նրա, այն, ինչով Արևմուտքը սպառնում է ամբողջ աշխարհին, «իրապես միջուկային զենքի կիրառմամբ հակամարտության սպառնալիք է»։ Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում եվրոպացի առաջնորդների հանդիպումից հետո հայտարարել էր Ուկրաինային աջակցելու նոր քայլերի մասին՝ նշելով, որ պատերազմում Ռուսաստանի նկատմամբ հաղթանակի հասնելու համար չի բացառվում արևմտյան ցամաքային ուժերի գործուղումն Ուկրաինա։ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ստեֆան Սեժուրնեն իր հերթին հայտարարել էր, որ արևմտյան երկրները կարող են զորքեր ուղարկել Ուկրաինա՝ չանցնելով «պատերազմի շեմը»։ Photo. Ria Novosti Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ Փաշինյանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր Նա ելույթ է ունեցել, որին հաջորդել է հանդիսավոր զորահանդեսը |