Սիմոնյան․ Ամենամեծ մտահոգությունն այն է` որտեղից է հարվածը լինելու![]() 29 փետրվարի 2024 - 17:09 AMT PanARMENIAN.Net - ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակին, ասել է, որ Հայաստանը մտահոգված է, որ հնարավոր է պայմանավորված էսկալացիա լինի և ամենամեծ մտահոգությունն այն է, թե որտեղից է հարվածը լինելու։ «Իհարկե, մտահոգված ենք, մեր ամենամեծ մտահոգությունն այն է, թե որտեղից է հարվածը լինելու։ Ակնհայտ է, որ այդ հարվածն արվում է Ադրբեջանի ձեռքերով ու ուղղված է մեր ինքնիշխանության դեմ»,- հայտարարել է Սիմոնյանը, գրում է Aysor.am-ը։ Սիմոնյանն ասել է, որ Հայաստանը Թուրքիայից ու Ադրբեջանից ավելի ուժեղ չէ։ «Մենք չենք կարող դիմակայել, առավել ևս, երբ դաշնակիցը, որ պետք է մեզ պաշտպաներ, լավագույն դեպքում չի պաշտպանել, եթե ոչ համատեղ ինչ-որ գործընթացի մեջ է, իսկ ես վստահ եմ, որ համատեղ ինչ-որ գործընթաց կա ու շատ վաղուց»,- ասել է նա։ Ըստ Սիմոնյանի՝ Ուկրաինայի պատերազմը սկսվել է Լեռնային Ղարաբաղի պատերազմով։ «Այստեղ պետք էր այլընտրանքային ճանապարհ ստանալ՝ խուսափելու հնարավոր պատժամիջոցներից, ինչը հիմա արվում է, ռուսական գազը հիմա Ադրբեջանը վաճառում է Եվրոպային, դա փաստ է, իմ հնարածը չէ»,- ընդգծել է նա։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |