Բելմոնտում տեղի կունենա Ադանայում կոտորածի 100-ամյակին նվիրված սիմպոզիում

PanARMENIAN.Net - Մայիսի 7-ին Բելմոնտում (Կալիֆորնիայի նահանգ) Հայկական հետազոտությունների ազգային միավորման կենտրոնում (NAASR) տեղի կունենա Ադանայում կոտորածի 100-ամյակին նվիրված «The Adana Massacres of 1909: Legacy and Perspectives» սիմպոզիում: Ararat Quarterly ամսագրի խմաբգիր Արամ Արքունը դասախոսություն կկարդա «1909 թվականի կոտորածի ժամանակ հայերի ինքնապաշտպանությունը» թեմայով: Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պատմական ֆակուլտետի դոկտոր Պետրոս Տեր-Մաթոսյանը կներկայացնի «Վերադառնալով Ադանայում կոտորածի թեմային. Հեղափոխություն, ուժ եւ բռնություն» զեկույցը:



Սիմպոզիումի շրջանակներում ելույթ կունենա նաեւ վերջերս հրապարակված «1908-1914 թթ. Օսմանյան կայսրությունում հայերի կազմակերպվածությունն ու գաղափարախոսությունը» գրքի հեղինակ Տիգրան Կալիգյանը: Գաֆեսչյան ընտանիքի հիմնադրամի ծրագրերի տնօրեն եւ Armenian Reporter թերթի նորությունների խմբագիր Լու Էնն Մաթոսյանը ելույթ կունենա «Միսիոներների վկայությունները. 1909 թվականին Կիլիկիայում ջարդերի մասին Կրիստի ընտանիքի գրառումները»զեկույցով, հաղորդում է Belmont Citizen-Herald-ը:



1909 թվականի ապրիլին սկսվել է հայերի կոտորածն Ադանայում ( Կիլիկիա): Չորս օրվա ընթացքում կոտորվել է շուրջ 30 հազար հայ: Ապրիլի 12-ին կանոնավոր զորքերը մուտք գործեցին քաղաք, եւ կոտորածը շարունակվեց:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---