Պեսկով․ Փաշինյանի հետ շփում Պուտինի գրաֆիկում նախատեսված չէ 4 մարտի 2024 - 15:23 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեռևս չի նախատեսում կապ հաստատել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այդ մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Միևնույն ժամանակ, նա նշել է, որ հեռախոսազրույցները կարող են բավականին արագ կազմակերպվել, գրում է ՌԻԱ Նովոստին։ «Ոչ, այս պահին ժամանակացույցով բարձր մակարդակի շփումներ չեն նախատեսված։ Բայց անհրաժեշտության դեպքում, անշուշտ, կարող են լինել, հեռախոսազրույցները կարող են բավականին արագ կազմակերպվել», – ասել է Պեսկովը լրագրողներին։ Ավելի վաղ ՀՀ ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը դե ֆակտո սառեցրել է իր մասնակցությունը կառույցին, բայց եթե իրավիճակը չփոխվի, ապա դե յուրե կսառեցնի այն։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն Անթալիայի դիվանագիտական ֆորումում հայտարարել է թե Հայաստանի իշխանությունները «չգիտես ինչու ցանկանում են հարաբերություններ կառուցել ոչ թե հարևանների և բարեկամների, այլ նրանց թշնամիների հետ»։ Նա հավելել է, որ Արևմուտքի միջամտությունը ոչ մի լավ բան չի բերել աշխարհի որևէ տարածաշրջանին։ Լավրովը նաև ասել է, որ ՀՀ կողմից Ռուսաստանի հետ մերձեցումն ի սկզբանե սխալ համարելու վերաբերյալ հայտարարությունը կարող է հանգեցնել երկկողմ հարաբերությունների վերանայմանը։ Նա նաև ասել է, որ Երևանը «գիտակցված որոշում է» կայացրել՝ վատթարացնել հարաբերությունները Մոսկվայի հետ։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին |