ԱՄՆ Պետդեպը՝ ՀՀ հասցեին Լավրովի խոսքերի մասին․ Նման հռետորաբանությունն ապակայունացնում է տարածաշրջանը 5 մարտի 2024 - 13:42 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը ճեպազրույցում անդրադարձել է Հայաստանի և Մոլդովայի հասցեին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարություններին, դեպի Արևմուտք շրջվելու վերաբերյալ մեղադրանքներին։ Նա ուղիղ պատասխան չի տվել հնչած հարցին, սակայն ասել է, որ նման հռետորաբանությունն ապակայունացնում է տարածաշրջանը։ «Ես չեմ պատրաստվում այդ հարցին ուղիղ պատասխանել, թեև դա այնպիսի հռետորաբանություն է, որն օգտագործում է Ռուսաստանի կառավարությունը, որն ապակայունացնում է տարածաշրջանը։ Ուստի Ռուսաստանի հարևաններից շատերը մտահոգված են սպառնալից հռետորաբանությամբ և սպառնալից գործողություններով, որոնք ՌԴ կառավարությունը բազմիցս ի ցույց է դրել, որ պատրաստ է ձեռնարկել իր հարևանների դեմ։ Կսահմանափակվեն այսքանով»,- ասել է Պետդեպի խոսնակը։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Անթալիայի դիվանագիտական ֆորումի ժամանակ տված ասուլիսում հայտարարել է, որ Երևանի հայտարարությունները ստիպում են Մոսկվային հետևություններ անել սեփական քայլերը պլանավորելիս։ Նա նաև ասել է, թե Հայաստանի իշխանությունները «չգիտես ինչու ցանկանում են հարաբերություններ կառուցել ոչ թե հարևանների և բարեկամների, այլ նրանց թշնամիների հետ»։ Նա հավելել է, որ Արևմուտքի միջամտությունը ոչ մի լավ բան չի բերել աշխարհի որևէ տարածաշրջանին։ Մոլդովայի մասով Լավրովն ասել է, թե Արևմուտքը «ձգտում է վերահսկողության տակ առնել Մոլդովայի ղեկավարությանը Ուկրաինայի օրինակով։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին |