Ասրյան․ ՀԱՊԿ-ից դեռ դուրս չենք եկել, իսկ ինչ կլինի հետո՝ գաղտնիք է![]() 5 մարտի 2024 - 14:22 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը «Եռաբլուր» զինպանթեոնում լրագրողներին ասել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) Հայաստանի հնարավոր դուրս գալու հետևանքների մասին տեղեկությունը գաղտնի է: «Մենք ՀԱՊԿ–ից դեռևս դուրս չենք եկել, իսկ թե ինչի դա կարող է հանգեցնել, այդ հարցը գաղտնիք է պարունակում»,– ասել է նա, հայտնում է Sputnik Արմենիան։ Դիտարկմանը, թե ՀԱՊԿ շրջանակում համատեղ կառույցներ կան, Ասրյանը նշել է, որ այդ կառույցները գոյություն ունեն միայն թղթի վրա: France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ): ՀԱՊԿ քարտուղարությունը Երևանից ՀԱՊԿ-ին անդամության կասեցման մասին դիմում չի ստացել։ՀԱՊԿ–ում ենթադրել են, որ Փաշինյանի հայտարարությունը վերաբերում է կազմակերպության որոշ միջոցառումներին չմասնակցելուն: Ավելի ուշ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն տարածեց, որ Ռուսաստանը երկկողմ խողովակներով սպառիչ պարզաբանումներ է ակնկալում Հայաստանից, թե ինչ են նշանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |