ՀՀ–ի արտահանձնած զինվորն արդեն Բաքվում է 5 մարտի 2024 - 16:39 AMT PanARMENIAN.Net - Սյունիքի մարզի Տեղ համայնքի հատվածում ՀՀ ՊՆ զինծառայողների կողմից վնասազերծված Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Ռուսլան Էլդանիս-Օղլու Փենախովը, որին ՀՀ–ն որոշել էր հանձնել Բաքվին՝ որպես բարի կամքի դրսևորում, արդեն իր երկրում է։ Նա շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ «Ես գիտեի, որ նա ինձ կազատի գերությունից»,– ասել է նա, գրում է Haqqin.az-ը։ Ադրբեջանցի զինծառայողին տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել Հեյդար Ալիևի անվան օդանավակայանում։ Նա ասել է, որ լավ է իրեն զգում և «երջանիկ է վերադառնալ հայրենիք»։ Ավելի վաղ ՀՀ ԱԱԾ–ն հայտարարել էր, որ ՀՀ–ն որոշել է Ադրբեջանի ԶՈւ ծառայողին հանձնել Բաքվին՝ որպես բարի կամքի դրսևորում։ Նշվում է, որ զինծառայողը ՀՀ ԶՈւ դիրքերի մոտակայքում հայտնվել է ադրբեջանական դիրքում զինծառայողների միջև տեղի ունեցած միջադեպից հետո փախուստի դիմելու և մոլորվելու հետևանքով։ Քննչական կոմիտեն իր հերթին հայտարարել է, որ Ադրբեջանի ԶՈւ զինծառայողի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է։ Փետրվարի 28–ին Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը հաղորդել էր, որ վաղ առավոտյան Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում ադրբեջանցի զինծառայողն անցել է հայկական տարածք, նա զինված է եղել։ Պաշտպանությանա նախարարության զինծառայողները վնասազերծել են նրան։ Ադրբեջանը հայտնել էր, որ իր զինծառայողը մոլորվել է Լաչինի շրջանում՝ անբարենպաստ եղանակի պատճառով։ Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին |