Ադրբեջանցի պատգամավոր․ Քանի ՀՀ–ն ծանր սպառազինություն չունի, պետք է ռազմական գործողություն սկսել 5 մարտի 2024 - 16:41 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավոր Ֆազաիլ Աղամալին երկրի խորհրդարանում Հայաստանի դեմ ռազմական ագրեսիայի կոչ է արել։ Նա ասել է, որ քանի դեռ «ՀՀ–ն ծանր սպառազինություն չունի, պետք է ռազմական գործողություն սկսել և Ադրբեջանին միացնել 8 գյուղ։ Նա հավելել է, որ Ադրբեջանի քաղաքականությունը միշտ «խաղաղասեր է եղել և հիմնված համամարդկային արժեքների վրա», գրում է Lenta.ru-ն՝ ադրբեջանական լրատվամիջոցներին հղումով։ «Հայաստանը ռևանշիստկան մտքերով Ադրբեջանի դեմ պատերազմի է պատրաստվում․․․ Մենք կգնանք մինչև վերջ և չենք հանձնվի։ Քանի դեռ Հայաստանը չունի ծանր սպառազինություն, մենք պետք է ռազմական գործողություն իրականացնենք և 8 օկուպացված գյուղերը միացնենք հողերին»,– ասել է նա։ Աղամալին մտահոգված է Հունաստանի և Ֆրանսիայի հետ ՀՀ ռազմական ակտիվ համագործակցությամբ։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Պապոյան. ՌԴ դեմ ԵՄ պատժամիջոցները բացասաբար են ազդում ՀՀ տնտեսության վրա Օրինակ` խոսքը պղնձի հանքաքարի կամ ալյումինե փայլաթիթեղի արտահանման մասին է Շվեյցարիան Մարդասիրական կորպուսիր մասնագետների կգործուղի Լոռի ու Տավուշ Նրանք իրականացնելու են կամուրջների և այլ ենթակառուցվածքների ամրության գնահատում Սուրենյան․ Հունիսը ևս տեղումնառատ կլինի՝ հունիսի 7–ից Սև ծովից ցիկլոն կներթափանցի Նա նշել է, որ առատ տեղումներ կլինեն, բայց ոչ այն հաճախականությամբ ու ինտենսիվությամբ, ինչ մայիսին Ovio-ն ՀՀ հզորագույն Տվյալների մշակման կենտրոնի կիբերանվտանգությանն ուղղված լուծումներ է ներկայացրել CyberGEN 2024-ում Համաժողովը մասնակիցների թվով ամենախոշոր միջոցառումն է Հայաստանում |