2024-ին ՀՀ–ից ծաղիկների արտահանումը ՌԴ կրկնապատկվել է, կակաչներինը՝ եռապատկվել

2024-ին ՀՀ–ից ծաղիկների արտահանումը ՌԴ կրկնապատկվել է, կակաչներինը՝ եռապատկվել

PanARMENIAN.Net - Մարտի 8–ին ընդառաջ, տարեսկզբից, ՀՀ–ից ծաղիկների արտահանումը ՌԴ նախորդ տարվա համեմատ կրկնապատկվել է, կակաչների դեպքում՝ եռապատկվել։ Այդ մասին հայտնել է «Ռոսսելխոզնադզորը»։

Տարեսկզբից Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանվել է ավելի քան 20․5 մլն հատ ծաղիկ, մինչդեռ 2023–ի նույն ժամանակահատվածում արտահանվել էր 11 մլն հատ ծաղիկ, հայտնում է ՏԱՍՍ–ը։

Նշվում է, որ Հայաստանից ՌԴ ներկրված կակաչների թիվը գրեթե եռապատկվել է, վարդերինն ավելացել 1․3 անգամ, քրիզանթեմներiny` 32.5 անգամ, առաջին անգամ արտահանվել են նարցիսներ։ Սակայն 2․3 անգամ նվազել է գերբերաների արտահանումը։

Նշվում է, որ ծաղիկները ՌԴ են ներկրվել Վերին Լարսի անցակետով, զննության են ենթարկվել և կիրացվեն երկրի ամբողջ տարածքում։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---