ԿԽՄԿ աշխատողներն այցելել են Բաքվում պահվող Արցախի պաշտոնյաներին

ԿԽՄԿ աշխատողներն այցելել են Բաքվում պահվող Արցախի պաշտոնյաներին

PanARMENIAN.Net - Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) աշխատակիցները փետրվարի վերջին այցելել են Բաքվում պահվող Արցախի պաշտոնյաներին։ Այդ մասին հայտնել է ԿԽՄԿ Ադրբեջանի ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան։

Նա նշել է, որ նրանց հետ անհատական ​​հանդիպումներ են եղել, պայմաններ են ստեղծվել ընտանիքների հետ շփման համար, գրում է APA-ն։

Այցը տեղի է ունեցել Կարմիր խաչի ստանդարտ ընթացակարգերի շրջանակում։

Բաքուն կալանքի տակ է պահում Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանին, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին, գեներալներ Լևոն Մնացականյանին, Դավիթ Մանուկյանին և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։ Բաքուն պաշտոնապես հաստատում է 23 հայերի գերեվարման փաստը։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---