Ադրբեջանի և Թուրքիայի ՊՆ ղեկավարները քննարկել են ռազմական գործակցության հեռանկարները![]() 6 մարտի 2024 - 17:33 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Թուրքիայում է, որտեղ իր թուրք պաշտոնակից Յաշար Գյուլերի հետ քննարկել է Բաքվի և Անկարայի ռազմական գործակցության հեռանկարները։ Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգության հարցեր։ Այդ մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, գրում է Interfax.az-ը։ «Հանդիպման ժամանակ քննարկվել են գործակցության հեռանկարները ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական և այլ ոլորտներում։ Քննարկվել են նաև հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»,–ասվում է հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Բաքուն ռազմական գործակցության հեռանկարներն է քննարկել Իսլամաբադի և Դոհայի հետ: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |