Evoca-ն՝ տնտեսագիտական օլիմպիադայի գլխավոր գործընկեր![]() 6 մարտի 2024 - 17:56 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 27-ին Evocabank-ի վարչության նախագահի տեղակալ Տաթևիկ Խաչատրյանը և Վարքագծային որոշումների կենտրոնի հիմնադիր Արամ Ղազարյանը կնքել են համագործակցության հուշագիր, ըստ որի Բանկը նվիրաբերել է 10 մլն դրամ՝ դառնալով տնտեսագիտական օլիմպիադայի գլխավոր գործընկերը։ Տաթևիկ Խաչատրյանն իր խոսքում նշել է․ «Evoca-ում մենք մեծ կարևորություն ենք տալիս կրթությանն ու զարգացմանը։ Աջակցելով նմանատիպ նախաձեռնությունների՝ փորձում ենք խթանել երիտասարդների շրջանում տնտեսագիտության և ֆինանսների խորը ըմբռնումը, քանի որ նրանք են մեր երկրի տնտեսության զարգացման հիմքը»: Evoca-ն պարբերաբար աջակցություն է ցուցաբերում նորագույն տեխնոլոգիաների զարգացման, կրթության, գիտության և մշակույթի ոլորտներին, որը համարվում է Բանկի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության անբաժանելի մասը։ Տնտեսագիտական օլիմպիադան ավելին է, քան պարզապես մրցույթ. սա աշակերտների ու ուսանողների համար հնարավորություն է խորացնելու իրենց ֆինանսական գիտելիքները, ընդլայնելու պատկերացումները տնտեսագիտության մասին, կապվելու ոլորտի փորձագետների հետ և օգտագործելու իրենց գիտելիքներն ու ունակությունները միջազգային ասպարեզում, ինչպես նաև ձեռք բերելու միանման հետաքրքրություններ ունեցող ընկերներ: Օլիմպիադային կարող են մասնակցել ավագ դպրոցները, քոլեջները ու բոլոր այն ուսումնական հաստատությունները, որտեղ ուսանում են 10-12-րդ դասարանի աշակերտներ կամ նույն տարիքային խմբի ուսանողներ։ Տնտեսագիտական Օլիմպիադան անցկացվում է երեք փուլով` դպրոցական, հանրապետական և միջազգային: Օլիմպիադայի հանրապետական փուլը հաղթահարած մասնակիցները հնարավորություն կստանան մասնակցելու միջազգային փուլին, որը տեղի կունենա Հունաստանում։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |