Գրիգորյան․ ՀՀ-ն ՀԱՊԿ-ից ակնկալում է ճանաչել իր պատասխանատվության սահմանը![]() 6 մարտի 2024 - 18:09 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանը ՀԱՊԿ-ից ակնկալում է, որ ճանաչի իր պատասխանատվության սահմանը։ «Դա է՝ Հայաստանի 29,800 քկմ տարածքը, ինչպես նաև սահմանները, որոնք գոյություն ունեն Ադրբեջանի, Վրաստանի, Իրանի ու Թուրքիայի հետ»,- ասել է նա, գրում է Aysor.am-ը։ Ըստ Գրիգորյանի՝ քանի դեռ ՀԱՊԿ-ը չի ճանաչել այս ամենը՝ խնդիրը մնում է օդում։ Արմեն Գրիգորյանն ասել է, որ Հայաստանը մինչև 2021 թվականի դեկտեմբերն իր անվտանգության բոլոր երաշխիքները փոխկապակցել է Ռուսաստանի հետ և ունեցել Ադրբեջանի երեք լայնածավալ հարձակում։ «Հիմա Հայաստա՞նն է մեղավոր, որ Հայաստանի վրա հարձակվել են․ միանշանակ ոչ, պարզապես Հայաստանին իր դաշնակիցները չեն օգնել, երբ անվտանգության սպառնալիքի առաջ է կանգնել ու, հաշվի առնելով սա, Հայաստանը սկսել է անվտանգության նոր երաշխիքներ փնտրել»,- նշեց նա։ ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան ասել է, որ Հայաստանը դեռևս չի արձագանքել մտահոգությունները փարատելու նպատակով միջգերատեսչական խորհրդակցություններ անցկացնելու վերաբերյալ Ռուսաստանի առաջարկին։ ՀԱՊԿ քարտուղարությունը Երևանից ՀԱՊԿ-ին անդամության կասեցման մասին դիմում չի ստացել։ՀԱՊԿ–ում ենթադրել են, որ Փաշինյանի հայտարարությունը վերաբերում է կազմակերպության որոշ միջոցառումներին չմասնակցելուն: France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ): Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |