Զախարովան սադրանք է անվանել Բաքվի պատվիրակության նվիրած կրծքազարդի շուրջ աժիոտաժը 6 մարտի 2024 - 18:47 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրանք է անվանել Երիտասարդության համաշխարհային փառատոնի շրջանակում Բաքվի պատվիրակության նվիրած կրծքազարդի շուրջ աժիոտաժը։ Երիտասարդության համաշխարհային փառատոնն այս օրերին անցնում է ՌԴ տարբեր քաղաքներում։ Զարդը «Խարի–բյուլբյուլ» ծաղկի տեսք ունի, որը համարվում է 44–օրյա պատերազմում Ադրբեջանի հաղթանակի խորհրդանիշը, գրում է ՏԱՍՍ–ը։ «Սա հերթական փուչիկ պատմություն է, քանի որ ովքեր չեն եկել փառատոնի, այստեղ չեն, չգիտեն, որ բոլոր մասնակիցները ինչ–որ նվերներ են բերել իրենց հետ։ Պետք չէ սադրանքների ենթարկվել»,–ասել է նա՝ մեկնաբանելով այդ նվերի շուրջ սոցցանցերում բարձրացած աժիոտաժը։ Նա ասել է, թե պաղեստինցիներն իրենց նվերներն են բերել՝ «Պաղեստին» գրությամբ, արգենտինացիները իրենց կրծքանշանները, չինացիները՝ իրենց խորհրդանիշները պանդաներով։ «Դա չի նշանակում, որ այդ ամենը պետք է քաղաքականացնել, մարդիկ խոսում այն բաների մասին, որոնք կարևոր են իրենց համար։ Ինչ–որ բան ես չեմ կիսնում, ինչ–որ բանի մասին առաջին անգամ եմ իմանում, ինչ–որ բանի հետ կարող եմ համաձայն չլինել։ Դա միանգամայն նորմալ է, երբ մարդիկ նվիրում են խորհրդանիշներ, որոնք կարևոր են իրենց համար»,–ասել է Զախարովան։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են ՌԴ-ն մտադիր է հյուպատոսություն բացել Ստեփանակերտում Նշվել է, որ իդեալական կլիներ, որ հյուպատոսությունը բացվեր 2024–ին Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ |