ՌԴ–ն գնդակոծել է Օդեսան, երբ Զելենսկին և Հունաստանի վարչապետն այնտեղ են եղել![]() 7 մարտի 2024 - 11:28 AMT PanARMENIAN.Net - ՌԴ–ն գնդակոծել է Օդեսան, երբ այնտեղ են եղել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը։ Այդ տեղեկությունը հաստատել է Զելենսկին՝ հավելելով, որ հարվածի հետևանքով կան նաև զոհեր։ Ավելի ուշ Ուկրաինայի ԶՈւ խոսնակ Դմիտրի Պլետենչուկն ասել է, որ զոհվել է 5 մարդ, գրում է BBC-ն: «Տեսնում եք, թե ում հետ գործ ունենք։ Նրանց համար միևնույն է` ուր հարվածել։ Կան զոհեր, վիրավորներ։ Իմ ցավակցությունները նրանց հարազատներին»,– ասել է Զելենսկին։ Առավոտյան Օդեսայում օդային հարձակման տագնապ էր հնչել։ Protothema թերթը, հղում անելով Հունաստանի կառավարությունում իր աղբյուրներին, հայտնել էր, որ ռուսական հրթիռն ընկել է այն վայրից ոչ հեռու, որտեղ այդ պահին եղել է Զելենսկին, իսկ Միցոտակիսը եղել է 150 մետր հեռավորության վրա։ Հանդիպումն անցել է ըստ նախատեսվածի։ Օդեսա Միցոտակիսի այցի մասին պաշտոնապես չէր հայտարարվել։ Ավելի վաղ, ռուսական ԱԹՍ–ն հարվածել էր Օդեսայի բնակելի տներից մեկին, որի հետևանքով 12 մարդ էր զոհվել, այդ թվում՝ 5 երեխա։ Վնասազերծված ԱԹՍ–ների բեկորներից վնասվել են գազատարը, բնակելի տներ մասնավոր հատվածում։ Photo. Reuters Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |