Իրանի ՊՆ ղեկավար․ Կաջակցենք Ադրբեջանի և ՀՀ միջև ուղիղ կապերին 7 մարտի 2024 - 12:01 AMT PanARMENIAN.Net - Իրանի ռազմական գերատեսչության ղեկավար Մոհամմադ Ռեզա Ղարաի Աշթիանին Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ ԻԻՀ-ն մեծ նշանակություն է տալիս ՀՀ հետ հարաբերություններին։ Նա ասել է, որ կովկասյան տարածաշրջանում Իրանը հավատարիմ կմնա իր քաղաքականությանը և կաջակցի Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ կապերին։ «Իրանի վճռական դիրքորոշումը տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությանն ու իր տարածքի հանդեպ ինքնիշխանությանն աջակցելն է, ոչ թե միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությունը»,–ասել է նա։ Նա նաև նշել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները և այդ քաղաքականությանը հակասող ցանկացած մոտեցում անընդունելի է, հայտնում է Mehr գործակալությունը։ Պապիկյանն իր հերթին ասել է․ «Մեզ համար շատ կարևոր է, որ երկու երկրները նույն վերաբերմունքն ունենան տարածաշրջանի կայունությանը»։ Պաշտոնական այցով Իրանում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և Իրանի պաշտպանության ու զինված ուժերի աջակցման նախարար Մոհամմադ Ռեզա Ղարաի Աշթիանին մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ: Քննարկվել են պաշտպանության բնագավառում համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները: Պապիկյանը հանդիպել է նաև Իրանի զինված ուժերի շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերիի հետ: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանը՝ Փաշինյանի հետ հանդիպման կարգի մասին․ Ես էլ գիտեմ ընթակարգ կա, կայցելեմ կալանավայր «Նայեք, այս շենքն ինքն արդեն կալանավայրի է վերածել, ոստիկանական շերտերը տեսեք»,–ասել է նա ftNFT ֆիջիթալ տարածքում ներկայացվել են First Fisher և First Run խաղերը Միջոցառման խոսնակը Fastex-ի գործառնությունների գծով տնօրեն Մհեր Թունյանն էր ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարն այցելել է Սև լճի տարածք ԵՄ դիտորդական առաքելությունն ավելի քան 2300 պարեկություն է իրականացրել Երևանի կոնյակի գործարանի լաբորատորիան ևս մեկ անգամ հավատարմագրվել է Նմանատիպ նախորդ հավատարմագիրը Երևանի կոնյակի գործարանը ստացել էր դեռևս 2013 թվականին |