Կիպրոսի ԱԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին![]() 7 մարտի 2024 - 17:35 AMT PanARMENIAN.Net - Կիպրոսի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կոնստանտինոս Կոմբոսն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Կիպրոսի ԱԳ նախարարին ուղեկցել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, հայտնում է Արմենպրեսը։ Կոնստանտինոս Կոմբոսը ծաղկեպսակ է դրել Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ։ Այնուհետև նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Կիպրոսի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կոնստանտինոս Կոմբոսի հետ համատեղ ասուլիսում ասել է, որ որոշվել է դիվանագիտական ներկայացուցչություն բացել Կիպրոսում։ Կոմբոսն իր հերթին հայտարարել է, որ Կիպրոսն առաջիկա ամիսներին դիվանագիտական ներկայացուցչություն կբացի Երևանում: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |