Վարչապետը փակ հանդիպում կանցկացնի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամների հետ![]() 7 մարտի 2024 - 18:04 AMT PanARMENIAN.Net - «Հայկական ժամանակի» տեղեկություններով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 7-ին՝ ժամը 18:00-ին, փակ հանդիպում կունենա Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հետ: Կքննարկվեն արտաքին և ներքին քաղաքականությանը, անվտանգությանը վերաբերող հարցեր: Մարտի 1-ին ևս վարչապետը Ազգային ժողովում հանդիպել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հետ: Հանդիպմանը ներկա էին եղել Կառավարության անդամներ: Քննարկվել էին արտաքին քաղաքական զարգացումներին վերաբերող հարցեր: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |