ԱԺ-ում Պապոյանին կփոխարինի Դավիթ Կարապետյանը

ԱԺ-ում Պապոյանին կփոխարինի Դավիթ Կարապետյանը

PanARMENIAN.Net - Էկոնոմիկայի նախարար նշանակված Գևորգ Պապոյանին ԱԺ-ում կփոխարինի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուն՝ Դավիթ Գուրգենի Կարապետյանը։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մարտի 7-ին հրավիրել էր հերթական նիստ։ Նիստի օրակարգում ԱԺ նախագահի՝ մարտի 4-ին ԿԸՀ ուղարկած արձանագրությունն էր, որի համաձայն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը մանդատից հրաժարվելու դիմում էր ներկայացրել։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն, Էկոնոմիկայի նախարարության աշխատակազմին ներկայացնելով նորանշանակ նախարար Գևորգ Պապոյանին:Փետրվարի 26-ին Գևորգ Պապոյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել, մարտի 4-ին հրապարակվել էր նրա՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---