Freedom House-ը կոչ է արել պատասխանատվության ենթարկել Ալիևի ռեժիմին ռեպրեսիաների համար![]() 7 մարտի 2024 - 18:45 AMT PanARMENIAN.Net - Freedom House միզազգային իրավապաշտպան կազմակերպությունն անդրադարձել է Ադրբեջանում Toplum TV անկախ լրատվամիջոցի խմբագրությունում նախօրեին իրականացված խուզարկությունների ու դրան հետևած տասնյակ աշխատակիցների ձերբակալություններին։ «Ադրբեջանական Toplum TV-ի նկատմամբ ճնշումն Ալիևի ռեժիմի վերջին անընդունելի հարձակումն է երկրում քննադատական, անկախ ձայների վրա։ Մենք կշարունակենք ուշադիր հետևել քաղաքացիական հասարակության, ակտիվիստների և անկախ ԶԼՄ-ների դեմ Ալիևի ռեժիմի արշավին և կոչ ենք անում ժողովրդավարական կառավարություններին՝ պատասխանատվության ենթարկել ռեժիմին ռեպրեսիաների այս ալիքի համար»,- ասվում է կազմակերպության X-ի էջում արված գրառման մեջ, հայտնում է Factor.am-ը։ Նշվում է, որ ավելի քան 10 ձերբակալված աշխատակիցները միանում են տասնյակ այլ լրատվամիջոցների աշխատողներին, որոնց հետապնդում են Ադրբեջանում իրենց լրագրողական գործունեության համար։ Բաքվում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը ևս մտահոգություն է հայտնել ձերբակալությունների առթիվ։ «Բրիտանիան խորապես անհանգստացած Toplum TV-ի լրագրողների և «3-րդ Հանրապետություն» քաղաքական շարժման ներկայացուցիչների կալանավորումների կապակցությամբ։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանին պաշտպանել խոսքի ազատությունը և մարդու հիմնարար իրավունքները, ներառյալ՝ վերջերս ձերբակալված լրատվամիջոցների բոլոր ներկայացուցիչների իրավունքները»,- ասվում է դեսպանատան հաղորդագրությունում։ Մարտի 6–ին Ադրբեջանում տասնյակ լրագրողներ ու ակտիվիստներ են ձերբակալվել։ Վերջին տեղեկություններով՝ այժմ ձերբակալված է մնում յոթ լրագրող ու ակտիվիստ, որոնք մեղադրվում են մաքսանենգության մեջ։ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը հայտարարել է, որ Վաշինգտոնը խորապես մտահոգված է Toplum TV անկախ լրատվամիջոցի, ինչպես նաև անկախ լրագրողների, քաղաքացիական ակտիվիստների դեմ Բաքվում իրականացվող արշավի մասին հաղորդումներով։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |