Միրզոյանն ու Կոմբոսը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել![]() 7 մարտի 2024 - 18:54 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳՆ-ում առանձնազրույցից և ընդլայնված կազմով հանդիպումից հետո Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու Կիպրոսի ԱԳ նախարար Կոնստանտինոս Կոմբոսը «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Կիպրոսի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև համագործակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիր են ստորագրել: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Կիպրոսի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կոնստանտինոս Կոմբոսի հետ համատեղ ասուլիսում ասել է, որ որոշվել է դիվանագիտական ներկայացուցչություն բացել Կիպրոսում։ Կոմբոսն իր հերթին հայտարարել է, որ Կիպրոսն առաջիկա ամիսներին դիվանագիտական ներկայացուցչություն կբացի Երևանում: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |