Կենդանաբանական այգին կհամալրվի նոր ազատավանդակներով, ճեմուղիներով և կանաչապատ գոտիներով

Կենդանաբանական այգին կհամալրվի նոր ազատավանդակներով, ճեմուղիներով և կանաչապատ գոտիներով

PanARMENIAN.Net - Կենդանաբանական այգին կհամալրվի նոր ազատավանդակներով, ճեմուղիներով և կանաչապատ գոտիներով, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Առաջիկայում կվերագործարկվի մետրոյի Երիտասարդական կայարանի դիմաց գտնվող կենդանաբանական այգու կանգառը, որտեղից ուղևորները շաբաթ և կիրակի օրերին անվճար կտեղափոխվեն այգի:

Կենդանաբանական այգին նաև բնակիչ ունի․ աշխարհում հազվագյուտ համարվող և ՀՀ կարմիր գրքում գրանցված մորուքավոր անգղը։

Երևանի կենդանաբանական այգու գիտական գծով փոխտնօրեն Աշոտ Ասլանյանը նշել է, որ անգամ աշխարհի լավագույն կենդանաբանական այգիներում անազատ պայմաններում այսպիսի կենդանատեսակների բազմացումը նշանակալի ձեռքբերում է համարվում։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---