Նեթանյահու. Իսրայելը բարոյական քարոզ չի լսի Հայոց ցեղասպանությունը ժխտող Էրդողանից![]() 11 մարտի 2024 - 11:05 AMT PanARMENIAN.Net - Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, արձագանքելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Իսրայելին ուղղված մեղադրանքներին, հիշեցրել է նրան Հայոց ցեղասպանության մասին։ Այդ մասին նա գրել է X-ի իր միկրոբլոգում։ «Պատերազմի օրենքներով առաջնորդվող Իսրայելը չի լսի Էրդողանի բարոյական քարոզները, որն աջակցում է ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության մարդասպաններին և բռնարարներին, որը ժխտում է հայերի Հոլոքոսթը, սպանում քրդերին իր երկրում, ուր ռեժիմի հակառակորդները և լրագրողներն անհետանում են»,- ասվում է գրառման մեջ: Էրդողանը մեղադրանքներ էր հնչեցրել Նեթանյահուի հասցեին Գազայի ՀԱՄԱՍ շարժման դեմ ռազմական գործողությունների համար և համեմատել նրան Ադոլֆ Հիտլերի և Բենիտո Մուսոլինիի հետ։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |